Կայքի դոմեյնն ընտրելիս հարկավոր է առաջնորդվել ոչ միայն կազմակերպության անվանումով ու բարեհունչությամբ, այլև նկատի ունենալ դոմեյնի դերը որոնման համակարգերում վարկանշման հարցում: Հենց այս պատճառով շատերը, ովքեր գաղափար ունեն seo օպտիմալացման մասին, դոմեյն ընտրելիս բազմաթիվ հարցեր են ուղղում մեզ՝ ցանկանալով ունենալ ուժեղ ու մրցունակ դոմեյն: Եկե՛ք դիտարկենք մի քանի գործոն, որոնք վերաբերում են դոմեյնին և կօգնեն ունենալ ուժեղ ու մրցունակ հասցե համացանցում:
Բանալի բառը դոմեյնում
Դոմեյնի մեջ բանալի բառ ունենալը կայքի SEO առաջխաղացում չի խոստանում, բայց այն գործում է որպես ռելևանտության (համապատասխանության) ազդակ, այսինքն՝ նպաստում է բանալի բառով առաջխաղացմանը: Այլ կերպ ասած՝ բանալի բառ պարունակող դոմեյն ունենալը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայյ
Բանալի բառը դոմեյնի սկզբում
Թիրախային բանալի բառով սկսվող դոմեյնն առավելություն ունի այն կայքերի հանդեպ, որոնք դոմեյնում չունեն բանալի բառ կամ բանալի բառը դոմեյնի մեջտեղում/վերջում է:
Աշխարհագրական դոմեյններ
Երկրի կոդն ունեցող (.am, .ru, .cn, .pt, .ca) դոմեյնները կարող են օգնել, որ կայքը ավելի բարձր վարկանշվի տվյալ երկրում, բայց դրանք սահմանափակում են գլոբալ կերպով վարկանշման հնարավորությունները:
Սպեցիֆիկացված առաջին կարգի դոմեյններ
Սպեցիֆիկացված առաջին կարգի դոմեյններն իդեալական տարբերակ են ընկերության գործունեության տեսակը մատնանշելու և ճիշտ դիրքավորվելու համար: .travel, .clinic, .store ու նմանատիպ դոմեյններն արդեն իսկ խոսում են կայքի ոլորտի մասին և օգնում վարկանշվել համապատասխային նիշայում:
Որքան ժամանակով է գնվել դոմեյնը
Արժեքավոր (օրինական) դոմեյնները սովորաբար նախապես վճարվում են մի քանի տարվա համար, մինչդեռ ապօրինի կամ անարժեք դոմեյնները գոյություն են ունենում հազիվ մեկ տարի: Ահա թե ինչու դոմեյնի ակտիվության սպառման ժամկետը կարող է խոսել դոմեյնի հեղինակության, վստահելիության և օրինականության մասին:
Դոմեյնի հեղինակությունը
Փոփոխվող սեփականատերեր կամ վայրիվերումներ ունեցող կայքը կարող է Google-ին հուշել, որ զրոյացնի կայքի հեղինակությունը՝ ջնջելով տվյալ դոմեյնին արվող հղումները: Կամ, որոշ դեպքերում, նման դոմեյնը կարող է տուգանք բերել նոր սեփականատիրոջը:
Պատժված WhoIs սեփականատեր
Եթե Գուգլը կոնկրետ մի անձի նույնականացնում է որպես սպամերի, ապա վտանգի տակ կարող են հայտնվել նաև տվյալ անձնավորության սեփականության տակ գտնվող մյուս կայքերը/դոմեյնները:
Նշվածներից ելնելով՝ խորհուրդ ենք տալիս ընտրել ոչ միայն բանալի բառով մրցունակ դոմեյններ, այլև զգույշ լինել այն դեպքում, երբ ձեզ առաջարկում են գնել արդեն գործող կամ ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած կայքի դոմեյն: Որոշ դեպքերում արդեն առաջխաղացված դոմեյնը կարող է օգտակար լինել, իսկ որո դեպքերում էլ՝ ուղղակի ծուղակ, որը բացասաբար կանդրադառնա կայքի հետագա ճակատագրի վրա:
Այնպես որ, ուշադի՛ր եղեք, իսկ անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել նաև մեր օգնությանը: