Կայքերի օպտիմալացման և առաջխաղացման մասին խոսելիս գրեթե բոլորի մտքում անմիջապես պտտվում են բանալի բառեր, հղումներ հասկացությունները: Այո՛, սրանք կայքի օպտիմիզացիայի ամենակարևոր գործոններից են, սակայն իրական օպտիմալացումն սկսվում է… դեռ կայքը պատրաստելուց առաջ:
Եթե կայքը չի պատրաստվում միայն այցեքարտի դեր կատարելու համար, այլ իր առջև ունի որոշակի նպատակներ՝ նոր հաճախորդների ներգրավում, վաճառքներ և այլ, ապա կայքի պատրաստում պատվիրելուց առաջ հարկավոր է մտածված կերպով պլանավորել կայքը՝ դիզայներից ու ծրագրավորողից բացի ներգրավելով seo օպտիմալացման (seo) մասնագետի և մարքեթոլոգի: Այս դեպքում է, որ կայքը կարող է խոստանալ բարեհաջող առաջխաղացում և մարքեթինգային խնդիրների լուծում:

Մի քանի խորհուրդ օպտիմիզացված կայք ունենալու համար
Եթե, այնուամենայնիվ, պատրաստ չեք կայքի պատրաստման և օպտիմիզացման նախնական փուլում seo մասնագետ ընդգրկելու, ապա կարող եք օգտվել ներկայացվող խորհուրդներից, որոնք կօգնեն ձեզ ունենալ արդյունավետ կայք:
- Մտածե՛ք այն մասին, թե ինչ ինֆորմացիա եք ներկայացնելու կայքում՝ բաժիններ, ենթաբաժիններ, հավելյալ տեղեկություններ և այլն։
Այսքանը՝ մի քանի բառով, իսկ ավելի մանրամասն խորհրդատվության համար կարող եք կապվել մեզ հետ ձեզ հարմար ցանկացած եղանակով կամ լրացնելով այս էջում առկա օնլայն հայտը։
Մարիամ Մուրադյան
SEO մասնագետ



