Content Master ընկերությունը գործում է 2019 թվականից, սակայն կայքերի սպասարկման, կոնտենտի մշակման և օրգանական seo առաջխաղացման մեր փորձը գալիս է դեռ 2014 թվականից, երբ աշխատում էինք տարբեր ընկերություններում՝ որպես կայքերի կոնտենտ մենեջեր, կոնտենտ գրող, seo մասնագետ:
Այժմ մեր ընկերությունը մասնագիտական գործունեություն է ծավալում երկու հիմնական ուղղությամբ՝
✓ seo ծառայություն
✓ տեքստային բովանդակության մշակում:
Նշված ուղղություններն իրենց հերթին ընդգրկում են տարատեսակ ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրն իրականացվում է մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով:
Ընկերության ստեղծման օրից մինչ այսօր մենք համագործակցում ենք թե՛ անհատների ու կազմակերպությունների, և թե՛ մարքեթինգային ընկերությունների հետ՝ մատուցելով տեքստային բովանդակության ստեղծման, seo առաջխաղացման ծառայություններ:
Թիմի համալրման և շուկայում պահանջված մասնագետների պակասը լրացնելու նպատակով ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք նաև վերապատրաստման անհատական և խմբային դասընթացներ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն բիզնեսի սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կողմնորոշվել բիզնեսի թվային առաջխաղացման հարցում կամ փորձում են իրենց ուժերով իրականացնել այդ ամենը:
Մատուցվող յուրաքանչյուր ծառայության որակն ու արդյունավետությունը գերակա նպատակ է մեզ համար:
Մենք բաց ենք նոր համագործակցությունների համար, ուստի մի՛ վարանեք դիմել մեզ, եթե անհրաժեշտ է Ձեր կայքի seo առաջխաղացում, բովանդակության աուդիտ և խորհրդատվություն: